05 12 2020

Փաշինյանին պաշտոնից հեռացնելու ընթացակարգը` ըստ Սահմանադրության․ Yerkir.am

Փաշինյանին պաշտոնից հեռացնելու ընթացակարգը` ըստ Սահմանադրության․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ընթացակարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով։ Ըստ այդմ՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների 1/3-ը (ԲՀԿ+ԼՀԿ)` այն դեպքում, եթե որոշման նախագծով կա նոր վարչապետի թեկնածու (Վազգեն Մանուկյան):

Որոշումն ընդունվում է պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Կա 131 պատգամավոր, որոնցից 24-ը` ԲՀԿ-ական, 17-ը` ԼՀԿ-ական, 6-ը` անկախ (Աթաբեկյան Վարդան, Բագրատյան Սերգեյ, Թովմասյան Թագուհի, Ուրիխանյան Տիգրան, Գևորգյան Գոռ ու մի կենդանի, որի անունը ձեռքս չի գնում գրել)։ Եթե հանենք այդ զրանենգ երեսփոխանին՝ կստացվի 45 (մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 66 ձայն): Այսինքն` անհրաժեշտ է դեռևս 11 իմքայլական պատգամավորի ձայն (դեռ հարց է՝ այդ 45-ից բոլորը կողմ կքվեարկե՞ն, թե՞ ոչ)։ ԻՔ 2 պատգամավոր այլ պաշտոն ստանձնելու համար վայր է դրել մանդատը, իսկ նրանց տեղը դեռևս չի լրացվել։

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել, իսկ ՀՀ–ում դեռևս գործում է նման ռեժիմ։ Կա ևս մեկ վատ կետ Սահմանադրության մեջ` եթե անվստահության մասին նախագիծը ԱԺ մտնի և չընդունվի, ապա հաջորդ նման նախագիծ կարող է մտնել առնվազն 6 ամիս հետո։ Հետևաբար` օրինական ճանապարհով զրանենգ շեյթանին հեռացնելը գրեթե անհնար է` հաշվի առնելով ԼՀԿ-ի դիրքորոշումն ու ԻՔ պատգամավորների հավատարմությունն իրենց շեֆին»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ